Ջոն Լոուն
Ջոն Լոուն անգլ.՝ John «Johnny» Lone | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 13, 1952 (72 տարեկան) |
Ծննդավայր | Հոնկոնգ, Բրիտանական կայսրություն[1] |
Կրթություն | Թատերական արվեստների ամերիկյան ակադեմիա |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, հեռուստատեսային դերասան և կինոդերասան |
Ջոն (Ջոննի) Լոուն (անգլ.՝ John «Johnny» Lone, չինարեն՝ 尊龍, հոկտեմբերի 13, 1952, Հոնկոնգ, Բրիտանական կայսրություն[1]), չինական ծագմամբ ամերիկացի դերասան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լոունը ծնվել է Հոնկոնգում, դաստիարակվել է մանկատանը, ավելի ուշ նրան որդեգրել է Շանհայի մի բնակչուհի։ Նա պարապում էր Պեկինի օպերայում, որտեղ տասնամյա տղային կոչեցին Ջոննի։ Ավելի ուշ նա իր համար ընտրեց արտիստական կեղծանուն Ջոննի Լոուն, անգլերեն «alone»-ից (միայնակ, որբ), որը նաև նման էր նրա չինական ազգանվանը։
Ստանալով միջոցներ մի ամերիկյան ընտանիքից` նա լքեց Պեկինի օպերան և տեղափոխվեց Լոս Անջելես։ Այստեղ նա շարունակեց ստանալ դերասանական կրթությունը Դրամատիկական արվեստի ամերիկյան ակադեմիայում (Փասադենա), իսկ հետո տեղափոխվեց Նյու Յորք։
Որոշ ժամանակ նա գործազուրկ էր, հետո նրան նկատեց դերասան Մակոն, և հրավիրեց խաղալու մի դեր «F.O.B», պիեսում, որի համար նա ստացավպարգև «Օբի»։ Այդտեղ նրան գտավ մի գործակալ, որը բացահայտել էր արդեն այնպիսի աստղերի ինչպիսիք էին Ջոան Չան, Բայ Լին Լյուսի Լյու և Կեն Լյուն։
Առաջին գլխավոր դերը կինեմատոգրաֆում Լոունը խաղացել է «Սառցե մարդ» ֆիլմում։ Հանրությանը նա հայտնի է կայսերի դերով «Վերջին Կայսերը» ֆիլմում (1987) և մաֆիոզի դերում «Վիշապի տարին» ֆիլմում (1985)։ Այդ ամենից հետո նա խաղաց օպերային երգչի դեր «Մ. Բաթթերֆլայ» ֆիլմում։
Չնայելով ունեցած հաջողությանը Հոլիվուդում, նա որոշեց շարունակել իր կարիերան ասիական կինոյում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #135562643 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Լոուն» հոդվածին։ |
|